Բելառուսում 2025 թվականի սեպտեմբերին կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ
2025 թվականի սեպտեմբերին Բելառուսում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների համատեղ զորավարժությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Բելառուսի պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովի հետ հանդիպմանն արված հայտարարությունը։
Խոսելով առաջիկայում ՀԱՊԿ-ի գործունեության մասին՝ Վիկտոր Խրենինը նշել է, որ բելառուսական կողմի հիմնական ուշադրությունը բևեռվելու է 2025 թվականի սեպտեմբերին Բելառուսի տարածքում համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման վրա։
Ըստ մամուլի ծառայության՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Արևելյան Եվրոպայի հավաքական անվտանգության տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը։
Կարծիքներ