Եվրոպայում գազի գինը բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 850 դոլարից
Եվրոպայում գազի գինը նոյեմբերի 2-ին կայացած սակարկությունների ընթացքում բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 850 դոլարից այն բանից հետո, երբ նախօրյակին իջել Էր 740 դոլարից ցած, վկայում են ICE սակարանի տվյալները:
Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինը նոյեմբերի 2-ին աճել Է հազար խորանարդ մատրի դիմաց մինչեւ 854 դոլար: Գնի ընդհանուր աճն օրվա ընթացքում կազմում Է ավելի քան 6 տոկոս:
Նոյեմբերի 1-ին գազի գինն առավելակետին հասել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 890 դոլարի, սակայն այնուհետեւ օրվա ընացքում իջել Է 740 դոլարից ցած:
Եվրոպայում գազի գինն անցյալ շաբաթ սկսեց իջնել այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Գազպրոմին» առաջարկեց ՌԴ-ի ստորգետնյա պահեստաաններ գազի մղումը նոյեմբերի 8-ին ավարտելուց հետո ավելացնել մատակարարումները Եվրոպայի ըներությոնների պահեստարաններին: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հավաստիացրել Է, որ գազի հոլդինգը կկատարի այդ հանձնարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ