Դատական իշխանությունում վեթինգի գործընթացը սկսվել է. Կարեն Անդրեասյան

Դատական իշխանությունում վեթինգի գործընթացը սկսվել է. Կարեն Անդրեասյան

 Դատական իշխանությունում վեթինգի գործընթացը սկսվել է  բարձրագույն դատական խորհրդի կազմի բացարձակ օբյեկտիվ աշխատանքի շնորհիվ:

«Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով մասնագիտական քննարկման ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Մենք` որպես Բարձագույն դատական խորհրդին դիմող կողմ, հատուկ ուզում ենք փաստել, որ հատկապես վերջին շրջանում, երբ ուսումնասիրում ենք ԲԴԽ-ի կողմից դիմումների նույնիսկ մերժումները, դրանք մեզ թվում են հիմնավոր, հասկանալի: Դա չի նշանակում, որ նախարարությունը սխալվել է, որ այդ գործերով միջնորդություններ է ներկայացրել բարձրագույն դատական խորհուրդ, դա նշանակում է, որ մենք մեկնաբանել ենք  օրենսդրությունը և դրա կիրառումը մի կերպ, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը մեզ օգնել է հասկանալ, թե որն է ճիշտ մեկնաբանությունը»,- նշեց Անդրեասյանը:

Կառավարության անդամի խոսքով` Արդարադատության նախարարությունը կարող է ունենալ Բարձրագույն դատական խորհրդի հետ տարընկալումներ, սակայն պատրաստ են բաց քննարկել այդ բոլոր հարցերը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում