«Ազատությունը» սկսեց ֆեյք էլ տարածել. Հարությունյան

«Ազատությունը» սկսեց ֆեյք էլ տարածել. Հարությունյան

«Ազատությունը» սկսեց ֆեյք էլ տարածել,- Ֆեյսբուքում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Մի քանի օր առաջ հեռախոսով լսում էի «Ազատության» ռեպորտաժը: Ընկերս, ով էկրանը չէր տեսնում, բայց լսում էր լրագրողի ձայնը, հարցրեց՝ 5-րդ ալի՞քն է:

Այսօր «Ազատությունն» իմ մասին ֆեյք է տարածել: Երեկվանից այդ ֆեյքը տարածում էին ընդդիմության ֆեյքերը, ուշադրություն չդարձրի: Բայց երբ այդ գործին միացավ Բունիաթյան ընդ քո կանտոռան, չէի կարող չարձագանքել:

Երեկ երեկոյան վեցի կողմերը տարածում եմ մի տեսանյութ, թե ինչ գեղեցիկ ձյուն է տեղում: Այդ պահին որևէ հրապարակում չկար դժվար անցանելի ճանապարհների մասին: Դրանում կարելի է համոզվել՝ նայելով տեսանյութի մեկնաբանությունները, որոնք միայն դրական էին: Մոտ ժամուկես հետո, երբ ճանապարհների վիճակի մասին գրառումներ ու մեկնաբանություններ հայտնվեցին, ընդդիմության կողմնակիցներն ու ֆեյքերը սկսեցին գրոհել էջս՝ մեղադրելով ինձ, թե իբր այդ ծանր իրավիճակում ես պոզիտիվ լուր եմ դնում ու լռեցնում աղմուկը: Սրան միացան ՀԱԿ-ի նախկին ումնիկները: Ու այսօր այս ֆեյքը տարածում է ազատության խոսափող «Ազատությունը»: Տիկին Բունիաթյան և ընկերներ, կանգ մի՛ առեք, խայտառակվեք մինչև վերջ:

Հ.Գ. հույս էլ չունեմ, որ ներողություն կխնդրեք: Նախկին «Ազատությունը» կխնդրեր նմանատիպ խայտառակությունից հետո»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում