Մայիսի 9-ին Թրամփը կայցելի Մոսկվա` նշելու Պուտինի հաղթանակը. Le Pointe

Մայիսի 9-ին մոսկովյան տրիբունաներում սպասվում է բարձրաստիճան հյուր՝ ի դեմս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայտնում է Le Pointe-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Ի՞նչ հաղթանակ կտոնեն Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին։ Ոչ այնքան դաշնակիցները 1945-ին, որքան նրանց ընդհանուր համաձայնությունը Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցություններում, որոնք, ըստ ԱՄՆ բանագնաց Քելոգի պլանի, ավարտվելու են մայիսի 9-ին։
Եթե ամեն ինչ լավ ընթանա նրանց և նրանց ընդհանուր ծրագրի համար, ապա մայիսի 9-ը կլինի նրանց հաղթանակի օրը, առաջին հերթին՝ Պուտինի»,- գրում է կայքը:
Կարծիքներ