Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշեն բնակավայրում հոկտեմբերի 31-ի ժամը 12:00-ին անցկացվելու են «Օդային տագնապի ժամանակ բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունքներ, որոնց շրջանակներում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ տեղի բնակչությանը խնդրելով չանհանգստանալ։
Կարծիքներ