Ուկրաինան Դոնբասի հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին
Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բողոքել է Դոնբասում Ռուսաստանի կողմից իրավիճակի սրման և ուկրաինական սահմանի մոտ նրա ռազմական ներկայության աճման կապակցությամբ: Այս մասին ուրբաթ՝ ապրիլի 2-ին, Twitter-ում հաղորդել է ՄԱԿ-ում Ուկրաինայի առաքելությունը:
Առաքելությունը վստահ է, որ Ռուսաստանի Դաշնության վրա ճնշումը կդադարեցնի իրավիճակի սրումը:
«Մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-գործընկերներին տեղեկացրել ենք Դոնբասում անվտանգության իրավիճակի սրման և բռնազավթված տարածքներում և Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի Դաշնության ռազմական ներկայության աճման մասին: Մենք բարձր ենք գնահատում նրանց աջակցությունը՝ վստահ լինելով, որ Ռուսաստանի հանդեպ համատեղ ջանքերն ու ճնշումը կկանգնեցնեն ռազմական էսկալացիան», – ասված է հայտարարության մեջ …
Կարծիքներ