ԱՄՆ իշխանությունները շուտով կսկսեն ներդնել պատվաստումների անձնագրեր
Ամերիկյան իշխանությունները մասնավոր հատվածի օժանդակությամբ շուտով կսկսեն, այսպես կոչված, անձնագրեր կամ վկայագրեր ներմուծել երկրի բնակիչների համար, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի ղեկավար Ռոշել Վալենսկին:
Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ը մտադիր է պատվաստման անձնագրեր ներմուծել մասնավոր հատվածի միջոցով, քանի որ պատվաստված քաղաքացիները կցանկանան ընտրել այնպիսի անձնագիր, որն «առավելապես կհետաքրքրի իրենց»:
«Պատվաստված մարդիկ ցանկանում են ցույց տալ, որ պատվաստված են: Գիտեմ, որ աշխարհի այլ մասերում գտնվող որոշ պետական գերատեսչություններ անձնագիր են տալիս», – պարզաբանել է Վալենսկին:
Կարծիքներ