Հունգարիայում խոշոր վթարի հետեւանքով 39 մարդ հոսպիտալացվել է

Հունգարիայում խոշոր վթարի հետեւանքով 39 մարդ հոսպիտալացվել է

Խոշոր վթար՝ 42 տրանսպորտային միջոցների մասնակցությամբ, այդ թվում՝ 5 բեռնատար և 37 ավտոմեքենա, տեղի է ունեցել շաբաթ օրը Բուդապեշտից 20 կմ դեպի արևմուտք՝ M1 մայրուղու վրա։ Հունգարիայի մայրաքաղաքի ոստիկանության գլխավոր վարչության տվյալներով՝ բախման հետեւանքով այրվել է 19 ավտոմեքենա, մի քանի տասնյակ մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։

Վերջին տվյալներով՝ տուժածներից մեկի վիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում բժիշկների մոտ։ Վթարի ենթարկված մյուսների կյանքին վտանգ չի սպառնում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում