Ժամկետային զինծառայողը հատել է սահմանն ու գտնվում է ադրբեջանական կողմում. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում
Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Կարծիքներ