Ճապոնիայի կառավարությունը շնորհավորում է Մակրոնին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Ճապոնիայի կառավարությունը սրտանց շնորհավորում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը կայացած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոսիհիկո Իսոզակին։
Կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալը հավելել է, որ Ճապոնիայի իշխանությունները ակնկալում են շարունակել սերտ հարաբերությունների զարգացումը Ֆրանսիայի հետ հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ Իսոզակին նաև ասել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման և «համաշխարհային կարգի վերականգնման» հարցում կրիտիկական պահ է եկել, և Ճապոնիան վստահ է, որ «Յոթնյակի խմբի միասնությունն այժմ առավել քան երբևէ անհրաժեշտ է»։
Կարծիքներ