Արսենալի նախագահը ներողություն է խնդրել թիմի խաղացողներից և մարզիչներից

Արսենալի նախագահը ներողություն է խնդրել թիմի խաղացողներից և մարզիչներից

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատմել է, որ ակումբի ղեկավարությունը ներողություն է խնդրել խաղացողներից ու մարզիչներից՝ Սուպերլիգային մասնակցելու պլանների համար։

«Վինայ Վենկատեշամից («Արսենալի» գլխավոր տնօրեն), սեփականատերերից սկսած բոլորը, ովքեր մասնակցել են այդ գործընթացին, ներողություն են խնդրել։

Նրանք լավ մտադրություններ են ունեցել, ցանկացել են պաշտպանել ակումբն ու բարելավել ներկայիս ու ապագա կարգավիճակը։ Բայց պետք է խոստովանել, որ այն, թե ինչպես արվեց դա, սարսափելի հետևանքների բերեց։ Դա սխալ էր։

Ես պիտի հարգանքով մոտենամ մարդկանց անկեղծ մտադրություններին, որոնք ուզում էին ակումբի համար լավագույնն անել։ Բայց եթե դա սխալ է, ապա նրանք կարող են ներողություն խնդրել։ Կարծում եմ՝ խաղացողները, անձնակազմն ու «Արսենալում» աշխատող բոլոր մարդիկ, պիտի ընդունեն դրանք ու առաջ շարժվեն։

Մենք ներողություններ ենք ստացել նրա համար, որ այս իրադարձություններն անհանգստություն բերեցին թիմին, որ սեփականատերերը հնարավորություն չէին ունեցել Սուպերլիգային մասնակցելու վերաբերյալ ավելի վաղ հաղորդել։ Մեզ բացատրել են՝ ինչու է դա տեղի ունեցել։ Այդ հաղորդագրությունը ստացել են նաև խաղացողները։ Սա ամենն է, ինչ կարելի էր խնդրել։ Ես պիտի ընդունեմ դա»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

Աղբյուր՝  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Տելեգրամում