Բելգիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի «Դինամիկ շարժում» ռազմածովային հրամանատարական զորավարժությունները
Մեկնարկել են ՆԱՏՕ-ի Dynamic Move 2022 ռազմածովային հրամանատարաշտաբային ականների հակազդման զորավարժությունները Օստենդ նավահանգստում։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի ռազմածովային հրամանատարությունը, որը տեղակայված է Նորթվուդում (Մեծ Բրիտանիա)։
«Դինամիկ շարժումը» ամենամյա երկշաբաթյա ականազերծման զորավարժություն է, որը կազմակերպվում է ՆԱՏՕ-ի ռազմածովային հրամանատարության կողմից: Այն կբարելավի մասնակիցների ուժերի փոխգործունակությունը, կամրապնդի նրանց պրոֆեսիոնալիզմը ափամերձ ջրերում ականազերծման գործողություններ իրականացնելու և ՆԱՏՕ-ի փորձարարական մարտավարության մշակման գործում:
Զորավարժությունները կանցկացվեն հունվարի 31-ից փետրվարի 8-ը։ Դրանց մասնակցելու համար որպես դիտորդ հրավիրվել են ՆԱՏՕ-ի երկու գործընկեր երկրներ՝ Մարոկկոն և Ուկրաինան։
Կարծիքներ