Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը։
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Կարծիքներ