Իսլանդիայում 6000 տարի քնած հրաբուխ է ակտիվացել
Իսլանդական Ռեյկյանես թերակղզում տեղի է ունեցել հրաբխի ժայթքում։ Ֆագրադալսֆյալ հրաբուխն ակտիվություն չէր ցուցաբերել 6000 տարի, հայտնում է Associated Press-ը։
Հրաբխի ժայթքումը տեսանկարահանել են ուղղաթիռով և տեսանյութը հրապարակել Իսլանդիայի օդերևութաբանական բյուրոյի ֆեյսբուքյան էջում։ Կադրերում երևում է խառնարանից դուրս հորդող ծուխն ու լավան, որը լեռան լանջերով հոսում է տարբեր ուղղություններով։
Բնակչության տարհանում չի իրականացվում, քանի որ լեռը գտնվում է խոշոր մայրուղիներից և բնակավայրերից անվտանգ հեռավորության վրա։
Կարծիքներ