Ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը՝ ՀՀ-ն փորձելու է ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը
Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատաքներին:
Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանը շարունակելու է աշխատել պայմանագրային և փաստաթղթային բազայի, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման և կիրառման ուղղությամբ, ինչը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները: 2021 թվականի սեպտեմբերից, ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը, Հայաստանը փորձելու է իր առաջնահերթությունների շրջանակներում ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը՝ ի նպաստ անդամ պետությունների և միջազգային անվտանգության»,- ընդգծեց Փաշինյանը:
Կարծիքներ