Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է՝ եռամսյա հավաքներին ներկայանալ առանց սմարթֆոնների

Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է՝ եռամսյա հավաքներին ներկայանալ առանց սմարթֆոնների

2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները եռամսյա վարժական հավաքների են մասնակցելու:

«Մասնակիցները, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջի, հավաքների անցկացման ժամանակահատվածում հանդիսանում են զինծառայողներ, հետևաբար, հավաքների ողջ ժամանակահատվածում պարտավոր են պահպանել օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները», - տեղեկացնում են  Պաշտպանության նախարարությունից:

ՊՆ-ն եռամսյա հավաքի մասնակիցներին տեղեկացնում եւ հորդորում է.  ի թիվս այդ սահմանափակումների, հավաքներին ներկայանալիս իրենց հետ չկրել սմարթֆոն օպերացիոն համակարգով աշխատող, նաեւ այլ տիպի՝ նկարահանման, տեղորոշման և համացանցին միանալու հնարավորություններ ունեցող հեռախոսներ:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում