Բայդենը չի պատրաստվում մասնակցել Չարլզ III-ի թագադրմանը. The Daily Telegraph

Բայդենը չի պատրաստվում մասնակցել Չարլզ III-ի թագադրմանը. The Daily Telegraph

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կմերժի մայիսին Լոնդոնում Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրմանը մասնակցելու հրավերը։

Ինչպես հաղորդում է The Daily Telegraph-ը՝  հղում անելով աղբյուրներին, նրա փոխարեն արարողությանը հնարավոր է մասնակցի ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը։

Ըստ աղբյուրի՝ 80-ամյա նախագահի համար արտասահմանյան ուղեւորությունները շատ հոգնեցուցիչ են, ինչի կապակցությամբ Վաշինգտոնի վարչակազմը փորձում է նվազագույնի հասցնել դրանց թիվը՝ ժամանակացույցում թողնելով միայն ամենաանհրաժեշտ արտասահմանյան այցերը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում