ԵՀ ղեկավարը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար

ԵՀ ղեկավարը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մասնակցում է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի համար պայքարին՝ կապված սեպտեմբերին Յենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ավարտի հետ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ ուրբաթ հայտնել է The Sun թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Ըստ աղբյուրի՝ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ կոչ են արել ֆոն դեր Լեյենին գլխավորել դաշինքը արդեն հոկտեմբերին։ Ընդ որում, նրա լիազորությունները, որպես ԵՀ նախագահ՝ ավարտվում են միայն հաջորդ տարի։

Տաբլոիդն ընդգծել է, որ ֆոն դեր Լեյենի նշանակումը մեծ հավանականություն ունի բախվելու եվրասկեպտիկների, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի դիմադրությանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում