15 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար կառավարությունը հատկացրեց 357 մլն 458 հազար դրամ

15 սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար կառավարությունը հատկացրեց 357 մլն 458 հազար դրամ, հայտնում են ՀՀ կառավարությունից։
15 ծրագիրը, որից 3-ն Արմավիրի, 4-ը՝ Գեղարքունիքի, 5-ը՝ Կոտայքի, 3-ը՝ Լոռու մարզերում են, իրականացվել է համայնքների բյուջեների հաշվին, և ներկայում ՀՀ պետբյուջեից համաֆինանսավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն է առաջացել:
Մրցույթներից հետո ընդհանուր արժեքը կազմել է 582 մլն դրամ, որից պետական համաֆինանսավորման մասը՝ 357 մլն 458 հազ. դրամ: Արդյունքում, համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարմամբ, կապահովվի ծրագրերի արդյունավետ իրականացում:
Կարծիքներ