Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կայցելի ԱՄՆ՝ քննարկելու Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին երեքշաբթի կայցելի Վաշինգտոն և կհանդիպի Կոնգրեսի անդամների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ինչպես ասվում է երկուշաբթի երեկոյան արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ, այցի կենտրոնական թեման կլինի օգնությունն Ուկրաինային։
«Ջեյմս Քլևերլին կընդգծի միասնական միջազգային ճակատի կարևորությունը, որը կշարունակի աշխատել Ուկրաինայի հաղթանակի համար»,- ասվում է փաստաթղթում։
Կողմերը մտադիր են քննարկել նաև ԱՄՆ-ի և թագավորության միջև տնտեսական համագործակցության հարցեր։
Կարծիքներ