Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնասում են Թբիլիսիի ազգային շահերին. Ղարիբաշվիլի
Եթե Վրաստանը միանա Արևմուտքի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներին, դա կվնասի պաշտոնական Թբիլիսիի ազգային շահերին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին, հազարավոր գինեգործներ, արտահանողներ, ֆերմերներ ներգրավված են այս գործընթացում: Ի՞նչ է պահանջվում ինձնից` ես իմ ժողովրդի դեմ պատժամիջոցներ կիրառե՞մ… Հետևաբար, այս ավելորդ էմոցիաները ոչինչ չեն տա, դա վնասում է մեր ազգային շահերին»,- պարզաբանել է վարչապետը։
Ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները չեն աջակցի Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։ Վարչապետը նշել է, որ Թբիլիսին հետևում է միջազգային գործընկերների գործողություններին, սակայն հրաժարվում է աջակցել նրանց։
Կարծիքներ