Վերին Դվինում, ժամը 14:00-ի դրությամբ, ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 19,16%-ը, Արզնիում՝ 29,55%-ը

Վերին Դվինում, ժամը 14:00-ի դրությամբ, ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 19,16%-ը, Արզնիում՝ 29,55%-ը

Արարատի մարզի Վերին Դվին համայնքում հոկտեմբերի 29-ին անցկացվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 19,16%-ը կամ 296 անձ: Վերին Դվին համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 1545 է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, նույն ժամի դրությամբ, մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 29,55%-ը կամ 630 անձ: Արզնի համայնքում ընտրական իրավունք ունեցողների թիվը 2132 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում