Նշանակումներ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում

Նշանակումներ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Գևորգ Աղաբաբյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հարկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Սամվելի Աղաբաբյանի կենսագրությունը

Ծնվել է 1980 թվականի հունվարի 2-ին, Անիի շրջանի, Մարալիկ ավանում:

2001թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ ակադեմիան:

Աշխատանքային գործունեություն

2001-2003 թթ. – ՀՀ ՆԳՆ քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնի Անիի քննչական խմբի քննիչ /ի հաշիվ ավագ քննիչի/

2003-2007 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Անիի քննչական խմբի ավագ քննիչ

2007-2008 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Անիի ավագ քննիչ

2008-2012 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ

2012-2014 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության քննչական խմբի ՀԿԳ ավագ քննիչ

2014-2018 թթ. – ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ

2018-2019 թթ. – ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)

2019-2022 թթ. – ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Սամվել Տոնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սումբատի Տոնոյանի կենսագրությունը

Սամվել Սումբատի Տոնոյանը ծնվել է 1979 թվականին, Երևան քաղաքում:

1999թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն

2002-2007թթ. – ՀՀ դատախազության Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ

2007-2008թթ. – ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի քննչական բաժնի մաքսային տեսուչ-քննիչ

2008-2013թթ. – ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ

2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ

2014-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ

2018-2019թթ. – ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ

2019-2022թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ

VIII-XI.2022թ.-ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Կարեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կարեն Հովհանեսի Հովհաննիսյանի կենսագրությունը

Ծնվել է 1984 թվականի հունիսի 12-ին, Շիրակի մարզի, Մարալիկ քաղաքում:

2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:

2002-2004 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն

2009-2013 թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ

2013-2014 թթ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Հյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքի քննիչ

III-VIII.2014 թ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի ավագ քննիչ

2014-2016 թթ.– Շիրակի մարզի դատախազության դատախազ

2016-2020 թթ.– Երևան քաղաքի դատախազության դատախազ, ապա՝ ավագ դատախազ

2020-2021 թ.– ՀՀ ԱԱԾ աշխատակից

III-VIII.2021 թ.– ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

2021-2022 թ.– ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ

2021թ-ից մինչ օրս՝ դասավանդում է ՀՀ ոստիկանության ակադեմիայում, հեղինակ է մի շարք գիտական հոդվածների և աշխատությունների

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում