Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվկան գործակալությունը ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Երկու երկրների առաջնորդները մտահոգություն են հայտնել Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության կապակցությամբ։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջադ Դիրը: Նա հայտարարության մեջ մասնավորապես նշել է․
«Երկու երկրների առաջնորդները մտահոգություն են հայտնել Արեւելյան Միջերկրածովում ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ լարվածության կապակցությամբ: Նախագահները համաձայնել են, որ Թուրքիան եւ Հունաստանը պետք է երկխոսություն սկսեն, որը միակ միջոցն է տարաձայնությունները լուծելու համար»,-գրել է նա Twitter-ի իր էջում:
Երկու պետությունների առաջնորդները քննարկել են նաեւ Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Բացի այդ, Թրամփը Մակրոնին հայտնել է, որ ԱՄՆ-ը շարունակում է անհրաժեշտ օգնություն տրամադրել Լիբանանին, որը տուժել է հզոր պայթյունից:
Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները սրվել են Էգեյան ծովի հունական ափերի մոտ գազ եւ նավթ որոնելու Անկարայի հայտարարած մտադրությունների պատճառով։
Կարծիքներ