Սպանվել է Սիրայում դաժան մարտերը գլխավորող «Հայաթ Թահրիր ալ-Շամի» առաջնորդը
Սիրիայում տեղեկություն է տարածվել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (HTS) խմբավորման առաջնորդ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանիի սպանության մասին, որը վերջին երկու օրերին գրավել էր Հալեպը և վերականգնել Իդլիբի ամբողջական վերահսկողությունը։
Այս մասին առավոտյան հայտնել են արաբական, իսրայելական և իրանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Աբու Մուհամեդ ալ Ջուլանին սպանվել է Իդլիբ քաղաքի վրա ռուսական կործանիչների ավիահարվածի ժամանակ։
HTS-ը դեռ չի հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։
Կարծիքներ