Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվել է Շալվա Պապուաշվիլին

Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվել է Շալվա Պապուաշվիլին

Վրաստանի նոր գումարման խորհրդարանը նոյեմբերի 25-ին կայացած իր առաջին նիստում բարձրագույն օրենսդիր մարմնի նախագահ է ընտրել Շալվա Պապուաշվիլիին, որն այդ պաշտոնն զբաղեցնում է 2021 թվականի դեկտեմբերից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Ելույթ ունենալով պատգամավորների առջև՝ նա հայտարարել է, որ իր պարտականությունները կատարելու է ի բարօրություն վրաց ժողովրդի։

«Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր, որոնք երբեք չեն կարողանա գալ իշխանության: Ընտրություններում վրաց ժողովուրդը սատարել է մեր «Վրացական երազանք» կուսակցությանը, և մենք կարդարացնենք այդ վստահությունը», - հայտարարել է Պապուաշվիլին՝ նշելով, որ երկրի խորհրդարանը կլսի բոլորին, բայց կգործի բացառապես ազգային շահերից ելնելով։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում