Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող ընկերության փոխտնօրենը ներկայացրել է հայեցակարգի իրագործման քայլերը
Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը։
Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում աշխատանքային խումբն այսօր Ակադեմիական քաղաքի նախագծման վերաբերյալ «կանաչ երկխոսության» ձևաչափով հանդիպում է անցկացրել շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մերի Գալստյանը, Երևանի պետական հանալսարանի Կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս Հրանտ Խաչատրյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը և հիմնադրամի այլ աշխատակիցներ:
Հանդիպման ընթացքում Թոբիաս Քեյլը ներկայացրել է հատակագծի մշակման առանձնահատկությունները` պարզաբանելով թեմային առնչվող քննարկման մասնակիցների նկատառումները և դիտարկումները։
Մասնավորապես` կարևորվել է առավել կանաչ և էներգիախնայող ճարտարապետական լուծումներով նախագիծ մշակելու հնարավորությունը։
Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի իրագործման քայլերը, անդրադարձ է եղել տարածքի տեղագրությանն առնչվող մի շարք հարցերի։
Կարծիքներ