Ծառայողը նախ ձայներ է լսել, հետո՝ կասկածելի փաթեթ նկատել. ինչ է արձանագրվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում
Հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնելիս, ժամը 15։45-ի սահմաններում ահազանգել է, որ լսել է ձայներ և քողարկող պատի հարակից տարածքի ձնածածկույթին նկատել կասկածելի փաթեթ։
Այս մասին հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:
Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տեղանքի զննություն, և վերոնշյալ տարածքում հայտնաբերվել է ներնետված պոլիէթիլենային տոպրակ, որում առկա է եղել բջջային հեռախոս։
Հունվարի 28-ին նույն հիմնարկում արձանագրվել է ներնետման ևս մեկ դեպք։ Պահպանության ապահովման բաժնի ծառայողի ահազանգից հետո նույն տարածքում հայտնաբերվել է պլաստմասե տարա, որում առկա է եղել փայլաթիթեղով փաթեթավորված 2 բջջային հեռախոս։
Դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
Կարծիքներ