Իրանի նախագահը Թրամփի հեռանալը համարել Է աստծո ողորմածություն
ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը «մահացել Է» որպես քաղաքական գործիչ: Այդ մասին հունվարի 20-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Թրամփը մահացել Է, նրա քաղաքական կյանքն ավարտվել Է»,-կառավարության նիստում ասել Է Ռոուհանին՝ Թրամփին համարելով «բռնակալ», իսկ նրա հեռանալը՝ «աստծո ողորմածություն»:
Թրամփը Ջո Բայդենին պարտվել Է նախագահական ընտրությունների արդյունքներով, որոնք անցկացվել են նոյեմբերին: Բայդենի պաշտոնակալությունը կկայանա հունվարի 20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ