Արմեն Խաչատրյանը նշանակվել է վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
Արմեն Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ։ Այդ մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 25-ին:
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
21 հոկտեմբերի, 1987 թ, ք. Երևան
Կրթություն
2006-2010թթ. – Հայաստանում ֆրանսիական համալսարան, Երևանի պետական համալսարան՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավր
Աշխատանքային գործունեություն
2007-2011 թթ. - «Արմենպրես» լրատվական գործակալություն, լրագրող
2011-2018 թթ. – Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, փորձագետ
2018-2019 թթ. - Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար
2019 թ-ի սեպտեմբերին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար
Արմեն Խաչատրյանը Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձն է:
Այլ տվյալներ
2009-2019 թվականների ընթացքում Եգիպտոսում, Կորեայի Հանրապետությունում, Բելգիայում՝ Բրյուսելում, Վրաստանում մասնակցել է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրոպական միության և այլ միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված, հաղորդակցության ոլորտում տեղի ունեցող միտումների, մասնագիտական վերապատրաստումների և այլ թեմաներով դասընթացների, համաժողովների և ֆորումների:
Կարծիքներ