ՉԺՀ-ի ԱԳՆ-ն չի հավաստել Չինաստան ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիրակության այցի մասին տվյալները

ՉԺՀ-ի ԱԳՆ-ն չի հավաստել Չինաստան ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիրակության այցի մասին տվյալները

ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հունվարի 14-ին կայացած ճեպազրույցում չի հավաստել Ջոզեֆ Բայդենի՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Չինաստան ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիարկության այցի նախապատրաստման մասին տեղեկատվությունը:

«Ես որեւԷ տեղեկատվություն չունեմ ձեր կողմից հիշատակված հարցի առիթով»,- ասել Է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Հունվարի 13-ին Միացյալ Նահանգների ոչ կառավարական Առեւտրական պալատի միջազգային կապերի բաժնի ղեկավար Մայրոն Բրիլիանտը հայտնել Էր, որ Չինաստանը շուտով կարող Է բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել ԱՄՆ: Նրա խոսքով՝ այցը տեղի կունենա ընտրված նախագահ Բայդենի ժամկետի սկզբին, սակայն ինքը կոնկրետ տվյալներ չունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում