Լոնդոնում նորաձեւության շաբաթը կանցնի առանց հանդիսատեսի

Լոնդոնում նորաձեւության շաբաթը կանցնի առանց հանդիսատեսի

Լոնդոնում նորաձեւության շաբաթը կանցնի առանց հանդիսատեսի. Մեծ Բրիտանիայի իշխանությունները համավարակի պատճառով արգելել են մասսակայան կուտակումները։ Ապրանքանիշերը նոր հավաքածուները կկարողանան ներկայացնել ուղիղ եթերում կամ ձայնագրությամբ փետրվարի 19-23-ը։

«Մեք կշարունակենք աջակցել ու առաջխաղացնել մեր ոլորտը։ Անկախ խնդիրներից, որոնք բերել են վերջին մի քանի ամիսները, ես անկեղծորեն հավատում եմ, որ ստեղծագործական մտածելակերպն ու հնարամտություն կգերիշխեն, եւ մեր բրիտանական ընկերություններն ու նորաձեւության խաղացողները ստեղծագործակլան մոտեցում կցուցաբերեն»,- նշել է բրիտանական նորաձեւության խորհրդի ղեկավար Քերոլայն Ռաշը։

Փարիզում կուտյուրային եւ տղամարդկանց համար հավաքածուների ցուցադրություններին եւս հյուրեր չեն լինի։ Կանանց նորաձեւության շաբաթը կանցկացվի հունվարի 19-24-ը, իսկ բարձր նորաձեւության շաբաթը՝ հունվարի 25-28-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում