Հայաստանի թիմը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն
Հայաստանի թիմը Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոնն է դարձել։
Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանը մրցաշարում ներկայացնում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:
Անհատական հաշվարկում Էլինան գրավեց առաջին տեղը, իսկ Շանթը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց 1-ին հորիզոնականը:
Կարծիքներ