ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել երկարացնել աղքատ երկրների պարտքերի սառեցումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել աղքատ երկրների պարտքերի վճարման տարկետման ժամկետը երկարացնել մինչև 2022 թվականը, հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Նրա խոսքով ՝ պարտքերի ճգնաժամի խնդիրը անհրաժեշտ է լուծել պարտքի վճարումը կասեցնելով կամ չեղարկելով պարտքերը այն երկրների համար, որոնք դրա կարիքն ունեն:
Գուտերեշը շնորհակալություն է հայտնել Մեծ 20-յակի երկրներին, որոնք սատարել են պարտքերի սպասարկումը կասեցնելու նախաձեռնությունը մինչև այս տարվա վերջ, սակայն միևնույն ժամանակ կոչ է արել այն երկարաձգել մինչև 2022-ը:
Գուտերեշը նաև նշել է, որ վերջին վերջին տարվա ընթացքում աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է 5 տրիլիոն դոլարով։ Նա կառավարություններին կոչ է արել չափազանց մեծ անհավասարութունը նվազեցնելու համար դիտարկել այն մարդկանց նկատմամբ հարկեր սահմանելու հարցը, ովքեր եկամուտ են ստացել համավարակի ընթացքում։
Կարծիքներ