ԳՇ պետի տեղակալը պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, թե՞ ոչ. պարզաբանում ՊՆ-ից
Երկու օր է մամուլում տարածվում են տարբեր գերատեսչությունների ղեկավար կազմերում հնարավոր հրաժարականների մասին լուրեր: Մասնավորապես ազատման դիմումների շարք է սպասվում ՊՆ-ում, ԱԳՆ-ում և Զինված ուժերում:
Հերթականը գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի մասին է:
Համապատասխանում է այն իրականությանը, թե ոչ, Freenews-ը փորձեց պարզել ՊՆ-ից:
«Ցանկացած պարագայում, ցանկացած բարձրաստիճան պաշտոնյայի պարագայում, եթե լինի նման բան, պատշաճ կերպով հանրությանը կներկայացվի: Մենք չենք հերքում, նմաբ բան լինելու դեպքում մենք կտեղեկացնենք,-այս մասին Freenews-ին հայտնեցին ՊՆ-ից:
Հիշեցնենք, որ Ստեփան Գալստյանը ևս միացել էր Գլխավոր շտաբի հրապարակած այն հայտարարությանը, որով պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հայտարարությունից օրեր անց Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով ազատ արձակվեց շտաբի պետի պաշտոնից, և ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Ստեփան Գալստյանը, , ոը կառույցը ղեկավարեց մինչև Արտակ Դավթյանի նշանակումը:
Կարծիքներ