Վրաստանում հաստատվել է Omicron շտամի ևս հինգ դեպք
Վրաստանում հաստատվել է Omicron շտամի ևս հինգ դեպք։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի Առաջին ալիքի եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Նրա խոսքերով՝ բոլոր դեպքերում հիվանդությունը թեթև է ընթանում։
«Ընդհանուր առմամբ լաբորատոր հաստատվել է 29 դեպք, թեև, հավանաբար, շատ ավելին է, քանի որ բոլոր լաբորատորիաների արձանագրության համաձայն՝ վերջին օրերին այդ կասկածները հաճախակի են դարձել։ Բոլոր այն դեպքերում, որոնք ապացուցված են, հիվանդությունը մեղմ է: Ոչ մեկին, բացի մեկից, ստացիոնար բուժման կարիք չկար»,- ասել է Ամիրան Գամկրելիձեն։
Կարծիքներ