Ֆերնանդինյոն կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»

Ֆերնանդինյոն կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»

Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն ամռանը ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից։ Այդ մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Ջովանի Բրանկինին։

«Մենք արդեն ստացել ենք մի քանի առաջարկներ։ Մշտապես ընթանում են բանակցություններ, բայց ես չեմ կարող ասել, որ արդեն ստույգ թվեր ենք քննարկում։ Գործը դրան դեռ չի հասել։ Կարող եմ խոստովանել, որ Ֆերնանդինյոյի համար բարդ կլինի վերադառնալ Բրազիլիա»,- Բրանկինիի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն։

35-ամյա Ֆերնանդինյոն 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում