Ներկայիս եղանակը կորիզավոր պտղատու ծառատեսակների ծակոտկեն բծավորությամբ վարակվելու բարենպաստ միջավայր է ստեղծում

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը նախազգուշացնում է՝ ներկայիս եղանակային պայմանները բարենպաստ միջավայր են ստեղծում կորիզավոր պտղատու ծառատեսակների՝ ծակոտկեն բծավորությամբ վարակվելու համար և ծառատեսակների վարակվածությունից խուսափելու համար առաջարկում ձեռնարկել համապատասխան միջոցներ։
Կորիզավոր ծառատեսակների ծակոտկեն բծավորության (հարցուցիչը՝ Stigmina carpophila (Lév.) M.B. Ellis) հիվանդությամբ վարակվում են կորիզավոր պտղատու բոլոր ծառատեսակները՝ ծիրանենի, դեղձենի, սալորենի, կեռասենի, բալենի, նշենի և այլն։ Վարակվում են ծառերի վերերկրյա օրգանները՝ տերևները, շիվերը, պտուղները, բողբոջներն ու ծաղիկները:
Կորիզավորների ծակոտկեն բծավորության հարուցիչ սունկը ձմեռում է տերևաբողբոջներում և ծաղկաբողբոջներում, շիվերի վրա՝ փոքր խոցերում և խեժում, ինչպես նաև բուսական մնացորդների վրա (թափված տերևներ, պտուղներ)։
Գարնանը ձևավորվում է անսեռ սպորների (կոնիդիումների) մեծ քանակություն։ Դրանք անձրևի, քամու միջոցով կամ անձրևացմամբ ոռոգման ժամանակ տա րածվում են՝ վարակելով նոր բողբոջներ, տերևներ ու պտուղներ: Բողբոջների և ճյուղերի վրայի խոցերում 23 տարի շարունակ կարող են առաջանալ նորանոր սպորներ:
Վարակի համար նպաստավոր են ցածր ջերմաստիճանը և օդի բարձր հարաբերական խոնավությունը։
Սրսկումներ իրականացնելուց առաջ անհրաժեշտ է մշտապես հետևել թունաքիմիկատների փաթեթների վրա զետեղված օգտագործման չափաքանակի, կիրառման եղանակի, կրկնողությունների առավելագույն թվի, սպասման ժամկետների, ինչպես նաև անվտանգության կանոնների վերաբերյալ հրահանգներին։
Կարծիքներ