Սյունիքի մարզի մի շարք համայնքների մանկապարտեզները բարեկարգվել են

Սյունիքի մարզի մի շարք համայնքների մանկապարտեզները բարեկարգվել են

 Սյունիքի մարզում մանկապարտեզների նորոգումը  սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություններից է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Միայն Սիսիան համայնքում 2020-21թթ. ընթացքում վերանորոգվել են Նորավան, Շամ, Վաղատին, Տոլորս բնակավայրերի, Սիսիանի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզները: Երեխաների համար նոր, բարեկեցիկ միջավայր ապահովելու նպատակով արդիականացվել է նաև նախակրթարանների գույքը:

Սյունիքի այլ համայնքներում ևս սուբվենցիոն ծրագրերով շարունակվում է ինչպես մանկապարտեզների, այնպես էլ այլ ենթակառուցվածքների բարեկարգումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում