Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել նվազեցնել լարվածությունը

Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել նվազեցնել լարվածությունը

Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարներ Օլաֆ Շոլցը, Էմանուել Մակրոնը և Անջեյ Դուդան Ռուսաստանին կոչ են արել նվազեցնել լարվածությունն ուկրաինական սահմանների մոտ և բովանդակալից երկխոսություն սկսել Եվրոպայում անվտանգության վերաբերյալ։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Բեռլինում Վայմարյան եռանկյունու գագաթնաժողովից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ։

«Պետությունների և կառավարությունների ղեկավարները Ռուսաստանին կոչ են արել նվազեցնել լարվածությունն ուկրաինական սահմանին և բովանդակալից երկխոսություն սկսել եվրոպական մայրցամաքում անվտանգության վերաբերյալ: Նրանք ընդգծել են, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ռազմական ագրեսիա ծանր հետևանքներ և բարձր գին կունենա», – նշվում է փաստաթղթում։

Նրանք «մեծ անհանգստություն են հայտնել Ուկրաինայում և նրա սահմաններից դուրս ռուսական ռազմական ուժերի կուտակման կապակցությամբ»: Երեք երկրների ղեկավարները նաև աջակցություն են հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ընդգծել են «Ուկրաինայի կողմից շարունակվող զսպվածությունն ու հավատարմությունը դիվանագիտությանը»։

Նրանք նաև հավելել են, որ կողմ են դիվանագիտական կարգավորմանը և աջակցում են Մինսկի համաձայնագրերի իրականացման նորմանդական ձևաչափին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում