Ալեն Սիմոնյանը կհանդիպի գերիների հարազատների հետ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կհանդիպի գերիների հարազատների հետ այն բանից հետո, երբ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում նա խոսում էր Ադրբեջանում գտնվող ռազմագերիների մասին:
«Ես այսօր իմ համաձայնությունը տվել եմ, իրենք չեն համաձայնել էդ քանակով հանդիպել: Քիչ առաջ ես նույնպես համաձայնությունս տվել եմ իրենց ավելի մեծ քանակով հանդիպելու և վստահ եմ՝ այդ հանդիպումը շատ լավ կանցնի»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահն անդրադարձավ նաև խորհրդարանում պատգամավորների օգնականների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպին՝ ընդգծելով, որ Ազգային ժողովը խուլիգանության տեղ չէ:
«Եվ դա վերաբերում է ոչ միայն պատգամավորներին, այլև պատգամավորների օգնականներին, որոնք միջանցքներում իրենց պետք է պատշաճ կերպով պահեն, և ես խստորեն դատապարտում եմ յուրաքանչյուր տեսակի բռնության և խուլիգանության արտահայտում. ում կողմից դա ուզում է եղած լինի»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը:
Կարծիքներ