Երևանում մեքենաների բախումից հրդեհ է բռնկվել. ըստ նախնական տվյալների` կա մեկ զոհ

Երևանում մեքենաների բախումից հրդեհ է բռնկվել. ըստ նախնական տվյալների` կա մեկ զոհ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 17։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։25-ին, մարվել՝ 17։35-ին։

Ըստ նախնական տվյալների` կա մեկ զոհ և երկու տուժած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում