Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Այսօր՝ ապրիլի 30-ին, վրարեթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

 

Ժամը 14:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 67-ամյա Վլադիմիր Գ.-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 11-ամյա Ն. Ս.-ին։

 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, երեխան էլ տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում