2020 թվականն ԱՄՆ-ի պատմության մեջ դարձել Է ամենամահաբերը կորոնավիրուսի պատճառով. Politico
Անցած 2020 թվականը դարձել Է ամենամահաբերը Միացյալ Նահանգների ամբողջ պատմության ընթացքում: Մարտի 10-ին այդ մասին հայտնել Է Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների (CDC) տվյալները
CDC-ի տեղեկավտությամբ՝ շուրջ 400 հազար ամերիկացիներ 2020 թվականին դարձել են նոր կորոնավիրուսի զոհեր, ինչն ԱՄՆ-ում մահերի ընդհանուր քանակի 15-տոկոսանոց աճ Է ապահովել: Ինչպես ճշտել են գերատեսչությունում, կորոնավիրուսով վարակումը դարձել Է անցյալ տարի ամերիկացիների մահվան ըստ հաճախության երրորդ պատճառը՝ տեղը զիջելով սոսկ սիրտ-անոթային հիվանդություններին եւ քաղցկեղին:
Ընդամենը համավարակի ժամանակ ԱՄՆ-ի տարածքում կորոնավիրուսով Է վարակվել ավելի քան 29 միլիոն մարդ, ավելի քան 529 հազարը մահացել Է: Այս պահին 31 միլիոնից ավելի ամերիկացիներ ստացել են պատվաստանյութի երկու դեղաչափ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ