ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի 127 զինծառայող Спутник-V պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի 127 զինծառայող Спутник-V պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկները սկսել են Արցախում խաղաղապահների պատվաստումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ նախօրեին հատուկ տարաների մեջ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի շուրջ երկու հազար չափաբաժին է տեղափոխել  Լեռնային Ղարաբաղ:

«Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Հունվարի 14-31 - ն ընկած ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-21 – ը ՝ երկրորդ բաղադրիչը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում