Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս ութ դեպք, երկու հիվանդի վիճակը գնահատվում է ծանր

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս ութ դեպք, երկու հիվանդի վիճակը գնահատվում է ծանր

Արցախում սեպտեմբերի 21-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության ութ նոր դեպք է գրանցվել։ 

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 68 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12 747 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 120-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ 

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև hիվանդները բուժում են ստանում տնային պայմաններում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում