Լաչինի միջանցքի շրջափակումը խոչընդոտում է ազատ տեղաշարժը և խաթարում խաղաղության ամբողջ գործընթացը Հարավային Կովկասում. Լիտվայի ԱԳՆ

Լաչինի միջանցքի շրջափակումը խոչընդոտում է ազատ տեղաշարժը և խաթարում խաղաղության ամբողջ գործընթացը Հարավային Կովկասում. Լիտվայի ԱԳՆ

Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժը, այլև խաթարում են խաղաղության ամբողջ գործընթացը Հարավային Կովկասում։

Այս մասին Լիտվայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Թվիթերի միկրոբլոգում։

Գրառման մեջ ասված է․

«Խորապես անհանգստացած ենք Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ, որը Լեռնային Ղարաբաղում հանգեցնում է հումանիտար ծանր հետևանքների։ Նման զարգացումները ոչ միայն խոչընդոտում են ազատ տեղաշարժը, այլև խաթարում են խաղաղության ամբողջ գործընթացը Հարավային Կովկասում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում