Յուրի Սաքունցը սահմանեց Գինեսի նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով հրշեջ- փրկարարական երկու մեքենա (լուսանկարներ)

Յուրի Սաքունցը սահմանեց Գինեսի նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով հրշեջ- փրկարարական երկու մեքենա (լուսանկարներ)

Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանեց Գինեսի նոր ռեկորդ։

Սաքունցը ատամներով քաշեց ընդհանուր 37.5 տոննա  քաշ ունեցող երկու հրշեջ-փրկարարական մեքենա:

«Գինեսի հանձնաժողովից ստացել էի թույլտվություն, որ այս ռեկորդը սահմանեի: Հիմա տեսանյութերը կուղարկենք Լոնդոն՝ Գինեսի ռեկորդի հանձնաժողով, որպեսզի հաստատվի նրանց կողմից, կուղարկենք նաև համաշխարհային ռեկորդների տարբեր ասոցիացիաներ: Նշեմ, որ արդեն Հայաստանում լույս է տեսել համաշխարհային ռեկորդների «Սաքունց» գիրքը, որտեղ գրանցված են աշխարհի տարբեր ռեկորդակիրներ»,- ասաց Սաքունցը:

Նա նշեց, որ մինչ այս՝ 3 տարի առաջ, ատամներով քաշել է 25 տոննա քաշ ունեցող մեկ մեքենա:

«Մեկ ամսից քաշելու եմ ուղղաթիռ՝ ճկույթով»,- հավելեց Սաքունցը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում