Խաղաղ օվկիանոսի Մարիանյան կղզիներում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Խաղաղ օվկիանոսի Մարիանյան կղզիների մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Սայպան կղզուց 418 կմ հյուսիս, որտեղ ապրում է ավելի քան 48 հազար մարդ։ Օջախը գտնվել է 72 կմ խորության վրա։
Արշիպելագի հարեւան կղզիներում ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չկա։
Կարծիքներ